Թաեքվանդոիստ Արման Երեմյանը հանդիպեց Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտների հետ

Armenpress 15:55, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվանդո մարզաձևի 2008թ. Եվրոպայի չեմպիոն, օրերս ՌԴ Նալչիկ քաղաքում կայացած Օլիմպիական քաշային կարգերով Եվրոպայի թաեքվանդոյի առաջնության արծաթե մեդալակիր Արման Երեմյանն այցելել է Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց:

«Նմանատիպ հանդիպումները շատ եմ կարևորում սպորտի մասսայականության համար: Երեխաները ճանաչելով մեր մարզիկներին` կփորձեն նմանվել նրանց: Նման ծրագրերի միջոցով է, որ երեխաները կկարողանան կտրվել փողոցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Արման Երեմյանը: Վերջինիս խոսքով, ցավոք, երբ ինքն էր դպրոցում, մարզիկները նմանատիպ հանդիպումներ չէին կազմակերպում: «Հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ առաջին անգամ երրիտասարդների պայքարում երկրորդ տեղը գրավեցի, դպրոցում մեծ ընդունելության արժանացա: Չեմ կարող ժխտել, որ շատ եմ բացակայել դասերից` հենց մարզումներին մասնակցելու համար»,-եզրափակեց Երեմյանը:

Պատասխանելով երեխաներին հարցերին, թաեքվանդոիստը մասնակցեց նաև դպրոցի աշակերտների կազմակերպված մրցումներին, դատեց երեխաների մրցումը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am