Գալուստ Սահակյանը պարգևատրել է Մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների

Armenpress 15:58, 7 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար ապրիլի 7-ին պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ Ազգանուշ Ասատրյանը, սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը եւ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, մաղթել է նրանց երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքային գործունեության մեջ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am