Բեռնում տեղի կունենա «1915-2015. ժխտողականության 100 տարի. Բավական է» խորագրով բողոքի մեծ ցույց

Armenpress 13:05, 4 Ապրիլ, 2015

ԲԵՌՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Բեռն քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ բողոքի մեծ ցույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն,  ցույցն անցկացվելու է «1915-2015. ժխտողականության 100 տարի. Բավական է» խորագրով:

Ցույցը նվիրված է լինելու Հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանության ճաբաչմանն ու զոհերի ոգեկոչմանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am