Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա. Լուկաշեւիչ

Armenpress 17:43, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեմատիկան նախատեսում Է քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության լայն շրջանակի հարցերի քննարկում, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության խորացում»,-ասել Է դիվանագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am