Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Armenpress 12:19, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Գուլոյանը ծնվել է 1979 թվականին, ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին շնորհավորեց Գուլոյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Կառավարության նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատվել էր Արամ Հարությունյանը՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am