Արաս Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոսկովյան թիմի կազմում սկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, Արաս Օզբիլիսը մասնակցել ապրիլի 1-ին կայացած մարզմանը:
Օզբիլիսը մարզումը սկսել է ընդհանուր խմբի հետ, այնուհետև շարունակել է մարզվել անհատական ծրագրով:
Թիմի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկին էլ հայտնել է, որ ակումբի բժշկական և մարզչական անձնակազմը հետևում են, թե ինչպես է Օզբիլիսն արձագանքում աշխատանքի ծանրաբեռնվածությանը և աստիճանաբար նրան ներգրավելու են ընդհանուր խմբի մարզումներին:
Արաս Օզբիլիսը ծանր վնասվածք էր ստացել Ալժիր-Հայաստան ընկերական խաղում, որի հետևանքով բաց է թողել շուրջ 6 ամիս: