Կոտայքի մարզպետի պաշտոնից Արամ Հարությունյանի ազատման հարցը կառավարության նիստի օրակարգում է

Armenpress 21:28, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, որոշման նախագծի համաձայն` Հարությունյանը Կոտայքի մարզ­պետի պաշտոնից կազատվի՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հարությունյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2014 թվականի մայիսի 8-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am