Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով

Armenpress 17:48, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել  «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ»  ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչներն ապրիլի 1-ին մտահոգություն էին հայտնել կաթի մթերման գների նվազեցման հետ կապված հարցի առնչությամբ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am