Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մերժել Է Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը

Armenpress 14:12, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մերժել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը՝ որոշելով, որ նրան հետապնդում են «քաղաքական դրդապատճառներով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հաղորդել Է գերատեսչության կայքը: 

«Ստուգման արդյունքներով՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հանգել Է եզրակացության, թե կա այն բանի վտանգը, որ Սահակաշվիլիի հանձնման պահանջը Վրաստանի իրավասու մարմինների կողմից արվել Է քաղաքական դրդապատճառներով նրա հետապնդելու նպատակով: Բացի դրանից, նրա արտահանձնումը կհակասեր 1950 թվականի Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին: Նման հանգամանքներում Գլխավոր դատախազության՝ որպես հանձնման հարցերով Ուկրաինայի կենտրոնական մարմնի, կողմից որոշում Է կայացվել Մ. Սահակաշվիլիի արտահանձնումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին տեղեկացվել Է վրացի գործընկերներին»,- ասված Է հաղորդագության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am