ԻՊ-ն սիրիական գյուղում զանգվածային սպանություն է իրականացրել

Armenpress 21:45, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մարտի 31-ին հարձակվել է Համայի մարզի Ալ Մաբուջա գյուղի խաղաղ բնակիչների վրա՝ սպանելով նրանցից 48-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Որոշ բնակիչներ նաև առևանգվել են: Բացի մարդկային վնասներ պատճառելուց, ահաբեկիչները տասնյակ տներ այրել են ու կողոպտել:

Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները լուրջ դիմակայության են արժանացել բնակիչների կողմից, մի քանի ահաբեկիչներ սպանվել են:

Սիրիական բանակը ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ մարտեր է մղել մղել Մաբուջա գյուղի վրա հարձակում գործած ԻՊ-ի ահաբեկիչների վրա՝ մեծ վնասներ հասնցելո նրանց: Բանակը վնասազերծել է մոտ 40 պայթուցիկ սարքավորումներ, որոնք հայտնաբերվել են բնակիչների տներում:

Ալ Մաբուջայի բնակիչներից շատերը մինչև պայքարի սկսվելը կարողացել էին հեռանալ այնտեղից:

Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ, միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել իրենց երկրի ներսում և հարևան երկրներում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am