Ռիգայի գագաթնաժողովը կանցնի շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում

Armenpress 20:59, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում մայիսին կայանալիք Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովը Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեվիչն անվանել է «պատերազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Delfi-ն, Ռինկեվիչը շեշտել է, որ գագաթնաժողովը  ԵՄ-ում Լատվիայի   նախագահության ժամանակահատվածի արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարեւոր միջոցառումն է լինելու, որն անցնելու է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:

«Որոշակի առումով այն կլինի ռազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով` հաշվի առնելով Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Ռինկեվիչը` հավելելով, որ ԵՄ անդամ երկրները պետք է համաձայնություն ձեռք բերեն միասնական եւ հստակ քաղաքական հանձնառության առնչությամբ` շարունակել նախագիծը Արեւելյան գործընկերության շրջանակում, օժանդակել ԱլԳ երկրներին, որոնք իրականացնում են իրական բարեփոխումներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am