Հարիսոն Ֆորդը վթարից հետո դուրս Է գրվել հիվանդանոցից

Armenpress 13:22, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը հիվանդանոցից դուրս Է եկել այն բանից երեք շաբաթ անց, երբ նրա կառավարած թեթեւշարժիչավոր ինքնաթիռն աղետի Էր ենթարկվել գոլֆի դաշտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վթարից հետո 72-ամյա դերասանին տեղափոխել Էին Կալիֆոռնիայի UCLA բժշկական կենտրոն: Բուժզննումը նրա մոտ հայտնաբերել Էր գլխի վերք, ջարդված կոնքոսկր եւ կոճ, բայց հաղորդվել Էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:       

Մինչդեռ մարտի 28-ին դերասանին Լոս Անջելեսում տեսել են ղեկի առաջ, հաղորդել Է People հանդեսը:

Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ այժմ Ֆորդը «վերականգնվում Է ընտանեկան հանգստի պայմաններում»: Բժիշկները նրան նշանակել են բուժում, որը բաղկացած Է վարժություններից:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ֆորդը կխաղա «Սայրի վրայով վազողը» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am