Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» նախորդ շաբաթ ստացվել է 208 հեռախոսազանգ

Armenpress 12:05, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 208 հեռախոսազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 174-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 34 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 59 հեռախոսազանգ, որոնցից 34-ին լուծում է տրվել, իսկ 25-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am