Ֆիգուն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստվում է մեծ փոփոխություններ կատարել

Armenpress 10:23, 24 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Լուիշ Ֆիգուն ցանկանում է փոփոխություններ կատարել ՖԻՖԱ-ում:

«Եթե ինչ- որ բան չփոխենք, ուրեմն գալիք 4 տարիները կորած կլինեն ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի համար: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սակայն գիտեմ ֆուտբոլի աշխարհը: Ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ես համոզված եմ, որ ՖԻՖԱ-ում փոփոխություններ են անհրաժեշտ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի խոսքը փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու` գործող նախագահ Զեպ Բլատերը, Հորդանանի այքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Նիդերլանդների թագավորական միության ղեկավար Միխայել վան Պրագը և 2001 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Լուիշ Ֆիգուն: Թեկնածուների վերջնական ցուցակը կներկայացվի ընտրություններից մեկ ամիս առաջ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2015 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am