Ղրիմում Ռուսաստանը ոչինչ չի խախտել. Պուտին

Armenpress 16:50, 15 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ոչինչ չի խախտել, քանի որ Ղրիմ լրացուցիչ զորք չի մտցրել եւ չի ավելացրել ռազմածովային կայանի անձնակազմի քանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ինտերֆաքսը» հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղրիմում ավելի քան 20 հազար լավ զինված ուկրաինացի զինծառայող կար: Ասելով, որ կարիք չի առաջացել կիրառել Դաշնային Խորհրդի որոշումը` Ուկրաինա զորք մտցնելու մասին, ես չեմ չափազանցրել, քանի որ համապատասխան միջազգային պայմանագրով Ղրիմի մեր ռազմակայանում իրավունք ուներ գտնվելու ավելի քան 20 հազար զինծառայող»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմում: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am