Մեծ Բրիտանիան ոչ մահաբեր ռազմական հանդերձանք կուղարկի ՈՒկրաինա

Armenpress 17:39, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան մարտի 6-ին հայտարարել Է, որ սկսելու Է ոչ մահաբեր ռազմական հանդերձանք մատակարարել ուկրաինական բանակին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

850 հազար ֆունտ (1,5 միլիոն դոլար) գումարի ռազմական հանդերձանքն ուկրաինական կողմին կփոխանցվի առաջիկա շաբաթներին:

Ռազմական օգնության փաթեթը ներառում Է դաշտային դեղատների, գիշերային տեսունակության սարքերի, նոութբուքերի, սաղավարտների եւ GPS սարքերի մատակարարում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան որոշում Է ընդունել Ուկրաինա ուղարկել 75 զինվորական հրահանգիչների, որոնք կզբաղվեն ուկրաինացի զինվորականների մարտական եւ թիկունքային ուսուցմամբ:

Լոնդոնը նաեւ չի բացառել ապագայու Ուկրաինային մարտական զենք մատակարարելու հնարավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am