ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը հատկացվեց 150 մլն դրամ

Armenpress 12:55, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կենսագործությունն ապահովելու համար նախարարությանը հատկացվեց 150 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ գումարը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Գաբրիելյանի գլխավորած նախարարությունը ստեղծվել է նախորդ տարեվերջից:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am