Հայ դատը կոչ է անում բոյկոտել Տեխասի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հակահայկական բանաձևը

Armenpress 21:59, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով է հանդես եկել` հոդորելով ամերիկահայերին բոյկոտել Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հովանավորած բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնախմբի պաշտոնական կայքը, HR 764 բանաձևը հայերին մեղադրում է արցախյան ազատագրական շարժման ժամանակ իբր թե ոճրագործություներ իրականացնելու մեջ:

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակներ հղել, զանգել Տեխասի օրենսդիրներին` հորդորելով դեմ քվերակել բանաձևին

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am