Հայտնի են Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամների մրցակիցները

Armenpress 15:03, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 8  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամների մրցակիցներն աշխարհի առաջնությունում:

Վիճակահանության համաձայն առաջին փուլում Էլինա Դանիելյանը կհանդիպի գրոսմայստեր Յանիեթ Մարերո Լոպեսի (Կուբա), Լիլիթ Մկրտչյանը` Ալեքսանդրա Գորյաչկինայի (Ռուսաստան), Տաթեւ Աբրահամյանը` Հարիկա Դրոնավալիի (Հնդկաստան) հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) կմասնակցեն մարտի 16-ից Ռուսաստանի Սոչի քաղաքում նոկաուտ համակարգով անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am