Ճապոնիայում ֆիրմայի ղեկավարն աշխատակիցների ուշացումների դեմ պայքարել Է՝ Էլեկտրաշոկ կիրառելով

Armenpress 13:39, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի իրավապահները ձերբակալել են խորհրդատվական ֆիրմայի 29-ամյա ղեկավարին այն բանի համար, որ նա Էլեկտրաշոկ Է կիրառել աշխատանքից ուշացած աշխատակցի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հայտնել Է Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունը:

Ուժային գերատեսչության տվյալներով՝ ֆիրմայի տնօրենը կիրառել Է Էլեկտրաշոկային զենք, ինչպես նաեւ ծեծել Է ձեռքի տակ ընկած լապտերով եւ ոտքով խփել աշխատակիցներից մեկին այն բանի համար, որ նա հերթական անգամ ուշացել Է աշխատանքից: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, աշխատակիցը վնասվածքներ Է ստացել, որոնք երեքշաբաթյա բուժում կպահանջեն:  

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքն աշխատակցին դիտողություն Է արել աշխատանքից սիստեմատիկաբար ուշանալու համար, բայց երբ վերջինս ներողություն խնդրելու փոխարեն «սկսել Է հիմար քմծիծաղ տալ», չի տիրապետել իրեն եւ Էլեկտրաշոկ Է գործադրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am