Ճապոնիայի զինուժերն առաջին անգամ կարող են մասնակցել ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին. Kyodo

Armenpress 10:31, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին ինքնապաշտպանության ազգային ուժերի մասնակցության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ դա կլինի ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես, Հարավային Սուդանում, Ճապոնիայի ազգային ինքնապաշտպանության ուժերի առաջին նման պրակտիկան: Ընդգծվում է, որ ԵՄ-ի առաքելություններին ճապոնական զորքերի մասնակցության բուն կառուցվածքը տարբերվելու է այդ ուղղությամբ ՄԱԿ-ի երկրների հետ համագործակցությունից: Սակայն առայժմ մանրամասներ չեն ներկայացվում:

Սպասվում է, որ այդ հարցը Ճապոնիայի պաշտպանական եւ արտաքին գերատեսչությունները ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հաջորդ շաբաթ կքննարկեն Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am