Գաբրիել Սարգսյանը շարունակվում է մնալ Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Երուսաղեմ քաղաքում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը:
Հայաստանի 9 ներկայացուցիչներից իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Պողոսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Մաթեուզ Բարիել - Գաբրիել Սարգսյան Գաբրիել և Անտոն Դեմչենկո - Արման Միքայելյան պարտիաները: Մրցակիցներին զիջել են Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը:
7-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը մնում է առաջատարների հնգյակում և ունի 5,5 միավոր: Վլադիմիր Հակոբյանը ունի 5 միավոր և 23-րդ տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպայի առաջնությանը մասնակցում են ավելի քան 250 շախմատիստ` 33 երկրից: Մրցաշարի առաջին 23 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Բաքվում: