Սահմանին լարվածությունը միջինից բարձր է. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 12:33, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին վերջին 3 օրվա ընթացքում լարվածության մակարդակը 3 անգամ բարձրացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ներկա դրությամբ սահմանի լարվածությունը համեմատաբար նվազել է: Դա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը սովորաբար ակտիվանում է երեկոյան եւ գիշերը: Վերջին երեք գիշերները հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին գրանցվել է լարվածության մեծացում: Երկուսից-երեք անգամ շատացել է կրակոցների թիվը եւ եթե համամետական անցկացնենք, ապա սահմանին լարվածությունը միջինից բարձր է»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ սահմանին կանգնած հայ զինվորը շարունակում է վերահսկել իրավիճակն ու հակառակորդին պարտադրել խաղաղություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am