Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Փետրվարի 28-ից մարտի 1-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվել են պտղատու ծառեր և 3000 քմ խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի ենթակայանի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և մոտ 100 խաղողի վազ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 141-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ եղեգ:Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
- Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց
ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական
օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին