Մադագասկարի մայրաքաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել հեղեղումների հետեւանքով

Armenpress 16:22, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 14 մարդ զոհվել, հազարավորներն Էլ տարահանվել են Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում մոլեգնող հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կղզու փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Երեք գետեր՝ Իկոպան, Սիսաոնին եւ Մամբան, որոնք հոսում են Անտանանարիվուի ծայրամասերով, տեղատարափ անձրեւներից հետո փետրվարի լույս 27-ի գիշերը ճեղքել են մի քանի արգելափակիչ պատնեշներ եւ ջրի տակ առել քաղաքի ցածրադիր շրջանները, որոնք, մանավորապես, գտնվում են բրնձադաշտերից ոչ հեռու: Առնվազն 50 տուն ավերվել Է: Գետերի վարարման պատճառով նաեւ խափանվել Է Մադագասկարի մայրաքաղաքի Էլեկտրամատակարարումը:  

«Տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 14 մարդ, իսկ անօթեւան Է մնացել 24 հազար բնակիչ: Նկատի առնելով, որ Անտանանարիվուի բնակիչների կյանքը վտանգված Է, մենք ձեռնամուխ ենք եղել զանգվածային տարահանման»,- մեջբերում Է France-Presse գործակալությունը Մադագասկարի Արտակարգ պատահարների վերացման վարչության հայտարարությունը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 27-ի առավոտյան երկրի վարչապետ Ժան Ռավելոնարիվոն այցելել Է ողբերգության վայր, որտեղ մոտորանավակները շարունակում Էին տարահանել բնակչությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am