Երևանի պետական կրկեսի սաները ելույթ են ունեցել Արցախում

Armenpress 15:14, 27 Փետրվար, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանի պետական կրկեսի և Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցի սաները Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում փետրվարի 27-ին հանդես են եկել ներկայացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ կրկեսն Արցախում է եռօրյա այցով: «Փետրվարի 27-ին ներկայացմամբ հանդես կգանք նաև Մարտակերտ քաղաքում: Մեր այցելությունները շարունակական են լինելու և արդեն մի քանի տարի է, ինչ Արցախում ներկայացումներ ենք ունենում, որոնց շրջանակներում եղել ենք սահմանամերձ բոլոր զորամասերում, ինչպես նաև դիրքերում»,-ասել է Նաիրա Պետրոսյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երևանից ժամանած հյուրեր, ուսուցիչներ և աշակերտներ։

Միջոցառումը նախաձեռնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am