Մոսկվան ձգտում է պահպանել Արևմուտքի հետ երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

Armenpress 21:57, 26 Փետրվար, 2015

ՄՈՍԿՎԱ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան ձգտում է պահպանել ինչպես արևմտյան պետությունների հետ երկխոսության հնարավորությունները, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը:     

«Չնայած ոչ սովորական միջազգային դրությանը, բախվելով աննախադեպ անօրինական պատժամիջոցների ճնշման և ԱՊՀ երկրների ներքին գործերին միջամտելու փորձերին, Ռուսաստանը չի փնտրում առերեսում, փորձում է պահպանել երկխոսության հնարավորությունները և խթանել կառուցողական, կանխատեսելի արտաքին քաղաքականության օրակարգ, ինչպես արևմտյան երկրների հետ երկկողմ, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ բազմակողմ կառույցների հետ հարաբերություններում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am