«Իրաքյան ավիաուղիներ»-ը փետրվարի 26-ին կիրականացնի Բաղդադ-Երևան- Էրբիլ առաջին չվերթը

Armenpress 10:06, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 26-ին կիրականացնի Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:

Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:

«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am