Իրաքն սկսում է Հայաստան չվերթների իրականացումը

Armenpress 22:01, 25 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի ավիաուղիներ» ընկերությունն այսուհետ ամեն շաբաթ չվերթներ կիրականացնի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Nalia Radio and Television (NRT) հեռուստառադիոկայանի կայքը, այս մասին հայտարարել է ավիաընկերությունը: Բաղդադ-Երևան թռիչքներն, ըստ կայքի, կսկսվեն փետրվարի 26-ից:

Հայաստանը թույլ է տվել Իրաքի քաղաքացիների մուտքը երկիր` առանց մուտքի արտոնագրի: «Նախաձեռնությունն իրականացվում է ուղևորափոխադրումների ոլորտում բաց երկնքի քաղաքականության համատեքստում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սաադ ալ Քաֆաջին:

Հայաստանը միաժամանակ ամրապնդում է կապերը Իրաքի քրդական տարածաշրջանի հետ: Ծրագրվում է 2015 թվականի հունիսին հայկական հյուպատոսություն բացել Էրբիլում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am