Շեքսպիրի հիմնած «Գլոբուս» թատրոնը կայցելի Հայաստան

Armenpress 18:20, 5 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուիլիամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակներում բրիտանական «Գլոբուս» թատրոնն այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Շեքսպիրի հիմնած «Գլոբուս» թատրոնի պաշտոնական կայքից, համաշխարհային ճանաչում ունեցող թատերախումբը Հայաստանում ելույթ կունենա այս տարվա հոկտեմբերին:

Թատերախմբի տասնվեց անդամները «Համլետ» ներկայացմամբ՝ "Globe to Globe. Hamlet" խորագրով համաշխարհային շրջագայությունն են իրականացնում: Թատերախումբն իր շրջագայությունն սկսել է անցած տարվա ապրիլից և արդեն այցելել է եվրոպական երկրներ, Ռուսաստան, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Աֆրիկա: Իսկ հոկտեմբերին, բացի Հայաստանից, թատերախումբը կլինի նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Տադջիկստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am