Մեծ Բրիտանիայում գտել են Նյուտոնի գրառումները՝ անհայտ տեսության շարադրմամբ

Armenpress 16:20, 3 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հայտնել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի չհրապարակված տեքստի հայտնաբերման մասին, որը նվիրված Է ծառերում ջրի շարժմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գտածոյի մասին հաղորդել Է Nature Plants հրատարակությունը, իսկ դրա բովանդակությանը հակիրճ կարելի Է ծանոթանալ Science News-ի կայքում:

Նյուտոնը ծոցատետրում գրառումներ Է կատարել 1661 – 1665 թվականներին՝ Օքսֆորդի համալսարանում սովորելու ժամանակ: Ապագա գիտնականը նշումներ Է արել մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ մետաֆիզիկայի բնագավառում տարբեր փորձերի, դիտարկումների, մտորումների ու պատմությունների վերաբերյալ:   

Նյուտոնի ժառանգները ծոցատետրը հրապարակման արժանի չեն համարել: 1872 թվականին այն նվիրել են Քեմբրիջի համալսարանին: Արխիվով աշխատող գիտնականները (փիլիսոփայությանը եւ «Էլեկտրական ձգողականությանը» նվիրված գրառումների միջեւ)  հայտնաբերել են կեսԷջանոց տեքստ այն մասին Նյուտոնի դատողություններով, թե ինչպես Է ջուրը ծառերի արմատներից գնում դեպի տերեւները: 

Բույսերում հեղուկի ուղղահայաց տեղաշարժումը գիտական բացատրություն Է ստացել սոսկ 200 տարի հետո:

Չնայած այն բանին, որ Նյուտոնը չի նկարագրել գործընթացի բոլոր մանրամասները, նրա դատողությունները եղել են մարգարեական: Թեեւ բրիտանացի ֆիզիկոսի գիտական տերմինաբանությունը տարբերվում Է ժամանակակից տերմինաբանությունից, ջրի շարժման հիմնական մեխանիզմը Նյուտոնը ճիշտ Է նկարագրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am