Մխիթարյանը ցանկություն է հայտնել ամռանը հեռանալ «Բորուսիա»-ից. գործակալ

Armenpress 10:23, 2 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ ՄԽիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը ամռանը կարող է հեռանալ Դորտմունդից:

«Հայտնի ֆուտբոլիստները հունվարին այլ ակումբ չեն տեղափոխվում: Մխիթարյանը  ցանկություն է հայտնել ամռանը հեռանալ «Բորուսիա»-ից` այս մրցաշրջանի ավարտից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռայոլայի խոսքերը մեջ է բերում Calciomercato.it կայքը:

Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով Լևերկուզենի «Բայեր»-ին` Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպումն ավարտեց 0-0 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am