«Բորուսիա»-ն ոչ-ոքի խաղաց «Բայեր»-ի հետ

Armenpress 23:24, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելով Լևերկուզենի «Բայեր»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի 0-0 հաշվով:

Երկու թիմերը առաջին խաղակեսում բավականին զգուշ և հաշվենկատ էին, այդ իսկ պատճառով դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում դորտմունդցիները սրացրեցին հարձակման գիծը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:Ի վերջո հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս խաղից հետո «Բորուսիա»-ն մնաց Բունդեսլիգայի վերջնամասում: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա «Աուսբուրգ»-ի հետ: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am