Նախագահը մասնակցել է Սբ Սարգիս զորավարի տոնին նվիրված տոնակատարությանը

Armenpress 18:22, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 31-ին, մասնակցել է Սբ Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am