Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին. ՀՀ ՊՆ

Armenpress 15:14, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են: Այս մասին նշում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ: «Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am