Գևորգ Պրազյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Armenpress 18:31, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարպասապահ Գևորգ Պրազյանը, ում պայմանագրի ժամկետը «Գանձասար» ակումբի հետ ավարտվել էր 2014 թ. տարեվերջին, պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ։ «Արմենպրես»-իփոխանցմամբ` այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:

25–ամյա Պրազյանն «Արարատի» սան է, որի կազմում խաղալով մինչև 2010 թվականը տեղափոխվել է «Իմպուլս»։ 2011 թվականից նա հանդես էր գալիս «Գանձասար»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am