Սփյուռքի նախարարն ընդունել է լիբանանահայ գործիչների

Armenpress 21:59, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 27-ին ընդունել է Լիբանանի նախկին պետնախարար, գեներալ Փանոս Մանճյանին և Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց միության կենտրոնական մարմնի անդամ,  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Արթուր Գունդակչյանին:

Ինչպես «Արմենպրեսե-ին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացում Լիբանանի հայ համայնքի ներդրումը: Քննարկվել են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումների, Լիբանանի հայկական համայնքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիներին  և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերին, առաջիկա անելիքներին, Սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ Լիբանանի հայ համայնքը առավել մեծ ջանքեր կներդնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am