Ուկրաինահայերը սնունդ են բաժանել Մարիուպոլի կրակոցներից տուժածներին

Armenpress 22:29, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը Մարիուպոլ քաղաքում կրակոցերից տուժած անձանց աջակցություն է ցուցաբերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Անալիտիկա»-ին հաղորդել է Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի մասնաճյուղի փոխնախագահ Ռուբեն Մակարյանը:

Ուկրաինայի հայերի միության անդամները սնունդ են բաժանել Մարիուպոլի եւ Արեւելյան միկրոշրջանի բնակիչներին: Ռուբեն Մակարյանը հավաստիացրել է, որ տուժած բնակիչներին տաք սննդով օժանդակելու ծրագիրը շարունակական է լինելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am