«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 200 հազար դոլարի առքուվաճառք

Armenpress 17:25, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 26-ին կատարվել է 200 հազար դոլարի աքուվաճառք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 475.00  դրամ, միջին փոխարժեքը 474.50  դրամ է:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 12 մլրդ 100 մլն դրամի գործարք:  Պահանջարկը կազմել է 21.00  տոկոս, առաջարկը` 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը` 23.9385:

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին` 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին` 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 19-ը  բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել: Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00 դրամ, 21-ին` 471.33 դրամ, 22-ին` 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am