ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Վրաստանում համատեղ ուսումնական կենտրոնի կառուցման վայր

Armenpress 14:44, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հունվարի 29-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այցի նպատակը ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության «Բովանդակային փաթեթի» իրականացման մոնիթորինգն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հունվարի 26-ին կայացած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն, այցի շրջանակներում Վերշբոուն հանդիպումներ կանցկացնի երկրի նախագահի եւ վարչապետի հետ: Նա նաեւ հանդիպում կունենա հանրապետության խորհրդարանի խոսնակի եւ կառավարության անդամների հետ:

«Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կդիտի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի կառուցման վայրը, որը նախատեսված Է Բովանդակային փաթեթով: Վերշբոուն նաեւ դասախոսություն կկարդա Վրաստանի Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը»,-հայտարարել Է Կերեսելիձեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am