Լևոն Արոնյանը 10-րդն էր «Տատա սթիլ»-ում

Armenpress 20:54, 25 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Վեյկ ան Զեե քաղաքի «Տատա սթիլ» մրցաշարը:

Վերջին տուրում Արոնյանը խաղում էր Դինգի հետ: Թեպետ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն պարտիայի 55-րդ քայլին զիջեց մրցակցին: Եվ այսպես, 13 հնարավորից հայ գրոսմայստերը հավաքեց 5,5 միավոր և զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից հավաքեց 9 միավոր և դարձավ «Տատա սթիլ»-ի եռակի չեմպիոն:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am