Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձյան մեջ

Armenpress 13:14, 25 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 25-ին` ժամը 06.59-ին, ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի 71 TV 700 պետհամարանիշի  ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ի ավտոմեքենան:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am