Յոհաննեսբուրգի արվարձանում անկարգությունների հետևանքով զոհվել է երեք մարդ

Armenpress 17:19, 24 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչության քանակով խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգի արվարձան Սոուետոյում, վերջին հինգ օրերի ընթացքում, զանգվածային անկարգությունների հետևանքով զոհել է երեք մարդ, իսկ ձերբակալվել է 162 կողոպտիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սողոմոն Մակգալեն:

Առաջին զոհը 14-ամյա դեռահաս էր, ով ընկերների հետ ուզում էր թալանել սոմալիացուն պատկանող խանութը: Սեփականատերը հրազենից կրակել և սպանել է նրան, որից հետո Սոուետոյում սկսել են օտարերկրացիներին պատկանող խանութների մասսայական ջարդը և թալանը սեփականություն հանդիսացող խանութներում. Կողոպտվել է մոտ 80 խանութ:

Երկրորդ զոհը դարձել էր խանութի 74-ամյա մալավիացի սեփականատերը: Երրորդ զոհվածը 19-ամյա պատանի էր, ով զոհվել էր պակիստանցիներին պատկանող խանութի մոտից ամբոխին ցրելու հետևանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունը այլ քաղաքներից լրացուցիչ ուժեր է ուղարկել Սոուետո: Դավոսի տնտեսական համաժողովից վերադարձած Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման անվտանգության ուժերին հրամայել է վերականգնել հասարակական կարգը Յոհաննեսբուրգի արվարձանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am