Լոս Անջելեսի բասկետբոլիստները սկսել են նախապատրաստվել Համահայկական խաղերին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 5-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարի հաղթող Լոս Անջելեսի թիմը սկսել է պատրաստվել այս տարվա օգոստոսին կայանալիք 6-րդ խաղերին: Լոս Անջելեսի թիմը կրկին հանդես է գալու Կարլ Բարդակյանի գլխավորությամբ, ով հանդիսանում է նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը:
Կարլ Բարդակյանից տեղեկացանք, որ Լոս Անջելեսը ներկայանալու է նաեւ կանանց թիմով: Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու են նաեւ Կալիֆորնիայի եւս երկու քաղաքներ՝ Գլենդելը եւ Ֆրեզնոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն սկսել է ընդունել նախնական հայտերը, իսկ մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին: