Դոնի Ռոստովում պատարագ է մատուցվել ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Armenpress 17:37, 23 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում հունվարի 18-ին մատուցվել է պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ են զետեղել` իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի է ունեցել մոմավառություն:

Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացել է հունվարի 19-ին: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am