«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել

Armenpress 16:27, 16 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 16-ին դոլարով առքուվաճառք չի կատարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆոնդային բորսայի տվյալներում բացակայում է փոխարժեքի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 350 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը` 24.0000 տոկոս:

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին` 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին` 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև օրս ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am