«Յուվենտուսի» տնօրենը հաստատել է Մխիթարյանի նկատմամբ իր թիմի հետաքրքրությունը

Armenpress 10:37, 12 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալական «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է այն լուրերը, թե թուրինյան ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

«Ես չեմ պատրաստվում հերքել այն լուրերը, որ մենք հետաքրքված ենք Մխիթարյանի և Ռոնալդուի(«Պորտու») տրանսֆերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարոտայի խոսքը մեջ է բերում Goal կայքը:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Համաձայնության չգալով Նիդեռլանդների ազգային թիմի անդամ Ուեսլի Սնեյդարի տրանսֆերի շուրջ` «Յուվենտուսի» ղեկավարությունը ուշադրությունը կենտրոնացրել է Մխիթարյանի վրա: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am