Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացում չի կանխատեսում

Armenpress 18:31, 26 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի թանկացման միտում չի տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը` պատասխանելով հարցին, թե հունվարի մեկից գազի գնի բարձրացմանը զուգահեռ որքանով կթանակա տրանսպորտի ուղեվարձը: «Ես չեմ սպասում, որ ուղեվարձը թանկանալու է` մանավանդ մեր սպասարկման ոլորտում: Մենք այդ միտումը չենք տեսնում: Այս տարվա սկզբին մենք խոստացանք, որ թանկացումներ չեն լինի ու չեղան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեցց Գագիկ Բեգլարյանը:

Նա նշեց, որ ուղեվարձն այլ կարգով է հաշվարկվում, շատ բան կախված չէ Տրանսպորտի և կապի նախարարության կոնկրետ գործունեությունից, բայց հույս ունի, որ ուղեվարձը չպիտի թանկանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am