Ուինսթոն Չերչիլի կտավը աճուրդում վաճառվել է 2,3 միլիոն եվրոյով

Armenpress 23:24, 22 Դեկտեմբեր, 2014

ԼՈՆԴՈՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի 1932թ. նկարած կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Euromag.ru-ն, «Չերտվելեյի լճակը ոսկե ձկնիկներով» կտավը աճուրդի տանը վաճառվել է Չերչիլի դստեր Մերի Սոմասի մահից հետո:

Չերչիլի կրտսեր դստեր հավաքածուն պարունակում է հոր վրձնած 15 կտավ: Հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է 19,1 միլիոն եվրո: «Չերտվելեյի լճակը ոսկե ձկնիկներով» կտավը համարվում է Չերչիլի գլուխգործոցը: Նախկին վարչապետի մեկ այլ կտավ վաճառվել է մեկ միլիոն եվրոյով:

Ունիսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա մահացել է 1965թ.: Մերի Սոմասը, Չերչիլի վերջին ժառանգը, մահացել է այս տարի հունիսին, 91 տարեկան հասակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am