Հայտնի են Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան մրցաշարի հաղթողները

Armenpress 15:07, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվել է Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան եզրափակիչ մրցաշարը: Տարեվերջյան այս ստուգատեսին մասնակցել են անհատական վարկանիշային բարձր շեմը հաղթահարած, ինչպես նաև ընտրական փուլերում իրավունք նվաճած ընդհանուր առմամբ 66 շախմատիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Համառ և անզիջում պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի տղամարդկանց առաջնությունների կրկնակի հաղթող Արտավազդ Հայրապետյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ռաֆայել Բակունցը, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն Արամ Հակոբյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am